Նոյեմբերի 19-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նա շնորհավորեց Արա Այվազյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:
Զրուցակիցներն անդրադարձան նոյեմբերի 10-ի համատեղ եռակողմ հայտարարության գործնական կիրառման և Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության մանրամասներին:
ԱԳ նախարարները քննարկեցին նաև Արցախում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, անդրադարձան Արցախում հումանիտար իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերին, նախօրեին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը: Մտքեր փոխանակվեցին հայ-ռուսական համագործակցության առաջիկա ժամանակացույցի շուրջ: